01.02.2014|
19:40
Ադրբեջանական սադրանքները մենք բազմիցս հերքել ենք՝ սովորաբար երբ Ադրբեջանը սահմանային որևէ միջադեպ է նախաձեռնում, հաջորդ օրը հայտարարում է, որ մենք խախտել ենք հրադադարի ռեժիմը: Իրոք, մտահգիչ է սահմանի վրա մշտական լարվածությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ ՄԽ-ի գործառույցը սադրանքները դատապարտելը չէ, ՄԽ-ն հակամարտող կողմերին հաշտության բերելու խնդիր ունի, առավելագույնը մենք կարող ենք ակնկալել, որ նրանք դատապարտեն ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որ պարբերաբար անում են: